fbpx

Քնարիկ Սահրադյան: Անչափ շնորհակալ եմ Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկ գինեկոլոգ-վիրաբույժ Արմեն Նանյանից, իր ցուցաբերած ուշադրության, հոգատարության և պրոֆեսիոնալիզմի համար. Ստորև կներկայացնեմ թե ինչու Մինչ այցելելը բժշկին արյունահոսել եմ շուրջ 4 ամիս, պարբերաբար հաճախել եմ բժիշկների մոտ, ովքեր նշանակել են բուժում, որոնք եղել են անարդյունավետ: Հենց առաջին այցելությունից բժիշկը և իր օգնող անձնակազմը՝ բժշկուհի Առուստամյանը ցուցաբերել են հոգատարություն և աշխատել անել ամեն ինչ, որ հիվանդը իրեն վատ չզգա և չտանջվի( փաստաթղթերի հավաքման գործում):  Հետևելով բժշկի խորհրդներին և ցուցումներին ճշտորեն ախտորոշվել է հիվանդությունս և որոշում կայացվել, որ պետք է վիրահատվեմ: Պարբերաբար բժշկուհի Առուստամյանը ինձ հետ եղել է կապի մեջ հիշեցնելով նշանակումների մասին մինչ վիրահատությունը Վիրահատությունը անցել է շատ լավ, չեմ ունեցել սուր ցավեր և 3 օր հոսպիտալացումից հետո դուրս եմ գրվել: Անչափ շնորհակալ եմ բժիշկ Նանյանին և բժշկուհի Առուստամյանին, ինչպես նաև օգնող անձնակազմին իրենց ջանքերի և ուշադրության համար❤️

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.
Вы должны согласиться с условиями для продолжения

Меню